Լինեկեր. Պատկերացրեք, թե որքան կարժենա Ուոքերը, եթե սովորի բարձրից փոխանցումներ կատարել

16:32 15.07.2017

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը թվիթերյան իր էջում արձագանքել է «Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոքերի տրանսֆերին «Մանչեսթեր Սիթի»:

Անգլիական մամուլի համաձայն` նրա տրանսֆերային արժեքը կազմել է 50 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Կայլ Ուոքերը դարձավ աշխարհի ամենաթանկ պաշտպանը: «Մանչեսթեր Սիթին» նրա համար վճարեց 50 միլիոն ֆունտ: Պատկերացրեք, թե որքան նա կարժենա, եթե սովորի բարձրից փոխանցումներ կատարել:

Ինձ սխալ չհասկանաք, սիրում եմ նրան որպես ֆուտբոլիստի: Նա բազմաթիվ դրական կողմեր ունի, Կայլը հիանալի ձեռքբերում է: Դա նրա մեղքը չէ, որ իր համար այդքան գումար են վճարել»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:

Share |

Լրահոս