Միլանը ցանկանում է վարձակալել Բավարիայի կիսապաշտպանին

13:31 15.07.2017

Իտալական «Միլանը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է «Record»-ը, իտալական ակումբը ցանկանում է 7 միլիոն եվրոյով երկու տարով վարձակալել 19-ամյա ֆուտբոլիստին` նրան հետագայում 40 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ Սանչեշը «Բավարիա» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը:

Share |

Լրահոս