Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղից առաջ Red Eagles / Կարմիր Արծիվներ ֆան ակումբը կազմակերպում է միասնական երթ դեպի Հանրապետական մարզադաշտ:
Երթը մեկնարկելու է Երևանի Հանրապետության հրապարակից:
«Երթի մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ Հայաստանի դրոշներով, շարֆերով և այլ ֆուտբոլային ատրիբուտիկայով»,- ասվում է ֆան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Երկրպագուների միասնական երթը կմեկնարկի մարի 25-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում՝ շատրվանների մոտ: