Բերեզովսկին Երևանում հանդիպել է Junior Armenia միջազգային ֆուտբոլային դպրոցի սաների հետ

12:10 15.07.2017

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հունիսի սկզբին այցելել է Երևան` հանդիպելու «Յունիոր Արմենիա» մանկական միջազգային ֆուտբոլային դպրոցի սաների հետ:

Այս մասին տեղեկանում ենք «Junior Armenia»-ի ֆեյսբուքյան էջից:

Բերեզովսկին ներկա է գտնվել երեխաների մարզմանը, որոշ հնարքներ սովորեցրել, պատասխանել ինչպես երեխաներին, այնպես էլ` նրանց ծնողներին հուզող հարցերին, ինչպես նաև լուսանկարվել և ինքնագրեր է բաժանել նրանց:

Նշենք` «Junior Armenia» միջազգային ֆուտբոլային նորաբաց դպրոցում ընդունելությունը կատարվում է 3-6 և 7-12 տարեկան երեխաների համար։


Share |

Լրահոս