Լողորդները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցումներին

13:00 15.07.2017

Հայաստանի առաջատար լողորդները հուլիս-օգոստոսին մասնակցելու են երեք պատասխանատու մրցումների:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, թե ովքեր ինչ մեկնարկներ են ունենալու:

Հուլիսի 23-ից 30-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունում Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում և 100 մետր բատերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 և 100 մետր ազատ ոճերում, Էլեն Եսայանը՝ 50 և 100 մետր բրասում:

Հուլիսի 23-ից 30-ը Հունգարիայի Գյոռ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն 50 և 100 մետր ազատ ոճերին: Այս երկու լողորդները Հայաստանը կներկայացնեն նաև Ինդիանապոլիսում (ԱՄՆ) օգոստոսի 23-ից 28-ը կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում, որտեղ նրանց կմիանա Անի Պողոսյանը:

Արթուրը հանդես կգա 50, 100 մետր ազատ ոճում և 50, 100 մետր բատերֆլայում, Վարսենիկը՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր բատերֆլայում, իսկ Անին՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր թիկնալողում:

Share |

Լրահոս