Վենգեր. Սանչեսը և Ուիլշիրը կմնան Արսենալում

17:22 15.07.2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը և անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը կմնան թիմում:

«Իհարկե, Ալեքսիսը կմնա: Մնացել է լուծել միայն որոշ մանրուքներ: Քննարկել ենք այդ հարցը, ամեն ինչ լավ է անցել: Ընդհանրապես դրական եմ նայում ամեն ինչին:

Կարծում եմ, որ Ուիլշիրը կմնա մեզ հետ հաջորդ մրցաշրջանում: Նա պետք է ջանք չխնայի կազմում հայտնվելու համար: Սակայն, երբ նա պատրաստ լինի, անպայման կլինի կազմում»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Share |

Լրահոս