Սնեյդերը դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան

14:53 15.07.2017

33-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, որը հեռացել է թուրքական «Գալաթասարայից» պայմանագիրը խզելուց հետո, հայտարարել է, որ այս պահին չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան:

«Ես դեռևս ծրագրեր չունեմ ապագայիս հետ կապված: Կմեկնեմ Ամստերդամ, իսկ այնտեղ կորոշեմ, թե ինչ պետք է անեմ:

Հիմա ծրագրեր չունեմ, բայց հավատում եմ իմ խաղային որակներին: Ինչ-որ բան անպայման կհայտնվի:

Իհարկե, ես տխուր եմ: Այնքան էլ հաճելի չէ,  երբ ստիպված ես լինում հեռանալ: Մարզիչը կատարել է իր ընտրությունը:Նա որոշել է չաշխատել ինձ հետ»,- Սնեյդերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` ավարտված մրցաշրջանում Սնեյդերը «Գալաթասարայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 5 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս