Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը

13:12 15.07.2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի 9 թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի.

«Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասել է գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:

Share |

Լրահոս