Ալաշկերտ-ԲԱՏԷ հանդիպումը կսպասարկեն սլովակները

21:04 15.07.2017

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական բրիգադը,- տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:

Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Share |

Լրահոս