FIDE Grand Prix. Արոնյանը մրցաշարն ավարտել է հաղթանակով

21:33 15.07.2017

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվում է FIDE Grand Prix մրցաշարը:

Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին: Պարտիան ավարտվել է 60-րդ քայլում:

Արոնյանը վաստակած 4,5 միավորով բաժանել է մրցաշարային աղյուսակի 10-ից 14-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Թեյմուր Ռաջաբովը, ով իր ակտիվում գրանցել է 6 միավոր: Ներկա պահին ընթանում է Հարիկրիշնա-Յակովլենկո պարտիան:

Share |

Լրահոս