Արսենալը ստուգողական խաղում հաղթել է ավստրալական թիմին (տեսանյութ)

18:40 15.07.2017

Լոնդոնի «Արսենալն» Ավստրալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» հետ:

Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթել է 3:1 հաշվով: Բոլոր գոլերը «զինագործները» խփել են առաջին խաղակեսի ընթացքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին «Արսենալը» Պեկինում ուժերը կչափի «Չելսիի» հետ:

«Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերս»-«Արսենալ»՝ 1:3

Գոլերը՝ Լուշտիցա (57) - Ժիրու (33), Ռեմսի (37), Էլ Նենի (44)

Share |

Լրահոս