Տյեմուա Բակայոկոն՝ Չելսիի ֆուտբոլիստ (լուսանկար)

20:04 15.07.2017

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Տյեմուա Բակայոկոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

22-ամյա ֆրանսիացին «ազնվականների» հետ 5-ամյա պայմանագիր կնքեց: Վերջինս «Չելսիում» հանդես կգա 14 համարի խաղաշապիկով: 

«Անչափ ուրախ եմ այստեղ լինելու և այս թիմի մի մասնիկը կազմելու համար: Այս ակումբի հետ պայմանագիր կնքելն ինձ համար սովորական բան է, քանի որ ես ապրում եմ «Չելսիով»:

Անհամբերությամբ սպասում եմ թիմի գլխավոր մարզչի և նոր թիմակիցների հետ աշխատելուն»,- Բակայոկոյի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 մլն եվրո: Հիշեցնենք, որ Բակայոկոն ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս