Բանանցը գոլառատ խաղում հաղթել է Թբիլիսիի Լոկոմոտիվին (տեսանյութ)

20:28 15.07.2017

Երևանի «Բանանցը» ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ:

Հանդիպումն ավարտվել է «Բանանցի» հաղթանակով՝ 4:3: Երևանյան ակումբն առաջին խաղակեսում մրցակցին հաղթել է 3:0 հաշվով, սակայն վրացական ակումբը կարողացել է երկրորդ խաղակեսում հավասարեցնել հաշիվը:

Խաղի վերջնամասում «Բանանցին» հաջողվել է խփել 4-րդ գնդակը:

«Բանանցի» կազմում գոլ են խփել Նենադ Ինյացը, Ղուկաս Պողոսյանը, Վահագն Այվազյանն ու Մատվեյ Գույգանովը:

Share |

Լրահոս