ՌՊԼ-ի մեկնարկային տուրում Ուրալը ոչ-ոքի է խաղացել Ռոստովի հետ

18:22 15.07.2017

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի բացման խաղում «Ուրալն» ու «Ռոստովը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1: 

Խաղի հաշիվը բացել են տանտերերը: 41-րդ րոպեին Նիկոլայ Դմիտրովն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Պատասխան գնդակը 60-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Գացկանը:

Հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մնացել է պահեստայինների նստարանին:

Հայաստանի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով: 

Հիշեցնենք, որ «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»:

Share |

Լրահոս