Սոկրատիսը՝ Յուվենտուսի նշանառության տակ

23:38 15.07.2017

Թուրինի «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին,- գրում է «Goal.com»-ը:

Ըստ աղբյուրի՝ «ծեր սինյորայի» ներկայացուցիչները մտադիր են ձեռք բերել 29-ամյա հույնի տրանսֆերը, որպեսզի վերջինս կարողանա փոխարինել թիմը լքած Լեոնարդո Բոնուչիին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբի նշանառության տակ գտնվում են Կոստաս Մանոլասը («Ռոմա») և Ստեֆան դե Վրեյը («Լացիո»):

Հիշեցնենք, որ Սոկրատիսն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս