Մ19. Անգլիայի ընտրանին հաղթել է Պորտուգալիային ԵԱ-2017-ի եզրափակչում (տեսանյութ)

22:45 15.07.2017

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Անգլիայի ընտրանին Վրաստանի Գորի քաղաքի Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտում ուժերը չափեց Պորտուգալիայի հավաքականի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Իսահ Սուլիմանը: Րոպեներ անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դուժոն Ստերլինգը: 68-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Լուկաս Նմեչան և հաղթանակ պարգևեց անգլիացիներին:

Այսպիսով, Անգլիայի ընտրանին դարձավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: 

Պորտուգալիա-Անգլիա՝ 1:2

Գոլերը՝ Ստերլինգ (50, ինքնագոլ) - Սուլիման (50), Նմեչա (68)

Share |

Լրահոս