Գաբրինյե Մուգուրուսան՝ Ուիմբլդոնի կանանց մենախաղի հաղթող

19:09 15.07.2017

Մեծ Բրիտանիայում ավարտվել է Ուիմբլդոնի կանանց մրցաշարը:

Եզրափակչում աշխարհի 15-րդ ռակետ, իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսան ուժերն է չափել ամերիկուհի Վինուս Ուիլյամսի հետ և հաղթել 7:5, 6:0 հաշվով: Մրցող թենիսիստուհիների միջև պայքարը տևել է 1 ժամ 17 րոպե:

Այս հաղթանակը 23-ամյա Մուգուրուսայի համար երկրորդն էր «մեծ սաղավարտի» մրցաշարերում: Այս հաղթանակի շնորհիվ Գարբինյեն կստանա ռեյտինգային 2000 միավոր:

Share |

Լրահոս