23 տարի առաջ այս օրը. Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը

19:32 16.07.2017

1994 թվականի այս օրը՝ հուլիսի 16-ին Հայաստանի հավաքականը տարել է իր առաջին հաղթանակը:

«Հրազդան» ստադիոնում մեր ազգային թիմն ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Մալթայի ընտրանու նկատմամբ: Միակ գոլը 60-րդ րոպեին խփել է Արսեն Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով. 1.Արմենակ Պետրոսյան, 2.Հարություն Վարդանյան, 3.Տիգրան Գսպեյան (56), 4.Աշոտ Խաչատրյան, 5.Սարգիս Հովսեփյան, 6.Արամայիս Տոնոյան, 7.Պողոս Գալստյան (56), 8.Ռազմիկ Գրիգորյան, 9.Համլետ Վ. Մխիթարյան, 10.Արմեն Շահգելդյան, 11.Արսեն Ավետիսյան (87), Արթուր Պետրոսյան (56), Արմեն Գյուլբուդաղյանց (56), Հակոբ Տեր-Պետրոսյան (87)

Գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Մարկարով

Լուսանկարում՝ Հայաստանի հավաքականը 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հետ ընտրանու խաղից առաջ

Share |

Լրահոս