Ադամ Ջոնսոնը ցանկանում է այլ բանտ տեղափոխվել` հայտարարելով, որ իրեն ցանկանում են սպանել

17:44 16.07.2017

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, խնդրել է իրեն մեկ այլ բանտ տեղափոխել:

Այս մասին հայտնում է «The Sun»-ը:

Աղբյուրը գրում է, որ Ջոնսոնը բողոք է ներկայացրել բանտի ղեկավարությանը այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Բանտարկյալներից մեկն անգլիացուն պատմել է, որ իր վրա մտադիր են մահափորձ կատարել` ինքնաշեն դանակի միջոցով:

Ջոնսոնը դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել 2016 թվականի մարտին:

Share |

Լրահոս