VSport-ն ու Առաջին ալիքը կցուցադրեն Ալաշկերտ-ԲԱՏԷ հանդիպումը

13:11 16.07.2017

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան` «Ալաշկերտ»-ԲԱՏԷ հանդիպումը կցուցադրվի Առաջին ալիքի և «VSport»-ի ուղիղ եթերում:

Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Մուտքն ազատ է:

Հիշեցնենք` թիմերի միջև հուլիսի 12-ին կայացած առաջին խաղը` «Բորիսով-Արենա» մարզադաշտում, ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Share |

Լրահոս