Ալաշկերտի հնարավոր մրցակիցը խոշոր հաշվով հաղթել է Նիսին

22:49 16.07.2017

Ընկերական խաղում Պրահայի «Սլավիան» 4:1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Նիսին»:

Չեխական ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել Միլան Շկոդան և Միկ վան Բուրենը: Ֆրանսիացիներից միակ գնդակը խփել է Օլիվյե Բոսկալին:

Հիշեցնենք, որ բելառուսական ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կհանդիպի հենց «Սլավիային»:

Share |

Լրահոս