Մերտեզակեր. Վստահ եմ` Ալեքսիս Սանչեսը կմնա Արսենալում

15:27 16.07.2017

«Արսենալի» ավագ Պեր Մերտեզակերը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որը մեկ տարուց կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ.

«Ես միանգամայն վստահ եմ, որ նա կմնա: Ինքը պետք է որոշի: Սանչեսն ուժեղ որակներ ունի, որոնք դժվար է գտնել մյուսների մոտ:

Ես դեռ չեմ խոսել նրա հետ: Հիմա Ալեքսիսը պետք է հանգստանա: Նա մեզ համար շատ բան է արել: Նախորդ մրցաշրջանում մասնակցել է գրեթե բոլոր խաղերին, իսկ հետո հանդես է եկել նաև Կոնֆեդերացիաների Գավաթում:

Պետք է նրան հանգիստ թողնել, թող կողմնորոշվի: Նրա պայմանագրով դեռ մեկ տարի կա, իսկ հետո Սանչեսը որոշում կկայացնի: Այն, կրկնում եմ, կախված է միայն նրանից»,- Մերտեզակերի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնում էինք, որ Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ «Արսենալից» և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»` Չեմպիոնների լիգային մասնակցելու համար:

Share |

Լրահոս