Էրերա. Բարսելոնայից ինձ հետ կապ չեն հաստատել, ես երջանիկ եմ ՄՅՈւ-ում

15:38 16.07.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հերքել է այն շշուկները, թե ինքը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Էրերայի գործող պայմանագիրը մանկունիացիների հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը.

«Բարսելոնան» ինձ հետ կապ չի հաստատել, ես շատ երջանիկ եմ ՄՅՈւ-ում: Ես ինձ այստեղ կարևոր և արժեքավոր խաղացող եմ զգում, այդ իսկ պատճառով ամբողջովին կենտրոնացած եմ ՄՅՈւ-ում իմ ելույթների վրա»,- ասել է Էրերան «Goal.com»-ին տված հարցազրույցում:

Իսպանացի ֆուտբոլիստը նաև խոսել է իր հայրենակից Ալվարո Մորատայի մասին, որի ծառայություններով հետաքրքրված էր ՄՅՈւ-ն.

«Մորատա՞ն. իհարկե, ես կցանկանայի, որ նա դառնար իմ թիմակիցը: Նա դրան շատ մոտ էր, քանի որ ակումբները բանակցություններ էին վարում: Ցավում եմ, որ չտեղափոխվեց ՄՅՈւ, բայց ես ամեն դեպքում նրան հաջողություն եմ մաղթում»,- եզրափակել է իր խոսքը Անդեր Էրերան:

Share |

Լրահոս