Ավան Ակադեմիան և Արցախը չվճռեցին հաղթողին ընկերական խաղում

14:03 16.07.2017

«Ավան Ակադեմիան» և «Արցախը» Հանքավանի մարզաբազայում ոչ-ոքի` 2:2 հաշվով են ավարտել ընկերական հանդիպումը:

Նշենք` առաջին խաղակեսից հետո «Ավան Ակադեմիայի» ֆուտբոլիստները առաջ են եղել հաշվի մեջ` 2:0: Դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Մելիքյանը` աչքի ընկնելով խաղի 23-րդ և 35-րդ րոպեներին:

Երկրորդ խաղակեսում «Արցախը» կարողացել է հավասարեցնել խաղն ու ոչ-ոքի կորզել: Տիգրան Եսայանի թիմի կազմում էլ դուբլ է ձևակերպել փոխարինման մտած Արմո Ադամյանը: Վերջինս գոլերն իր ակտիվում է գրանցել 57-րդ և 66-րդ րոպեներին:

Նշենք` նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Ավան Ակադեմիա» թիմը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում, մինչև այս անցկացրած ստուգողական խաղերում 3:1 հաշվով հաղթել էր «Էրեբունին» և 1:6 հաշվով պարտվել էր «Փյունիկ 2»-ին:

Իսկ «Արցախը» մինչև այս հաղթել էր հայ ֆուտզալիստներից կազմված թիմին (5:1), գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Բանանցի» հետ, 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ալաշկերտ-2»-ի դարպասը և պարտվել էր իրանական «Փարս Ջոնուբի» Ջամին (0:3): Թիմն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին` մրցելով Երևանի «Արարատի» հետ:

 

Share |

Լրահոս