Բանանցը վրաստանյան հավաքը կավարտի Ցխումիի հետ խաղով

15:46 16.07.2017

Հուլիսի 17-ին ժամը 11:00-ին «Բանանցը» վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Վրաստանի հավաքի շրջանակներում:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախապես հայտարարված Բաթումիի «Դինամոյի» հետ հանդիպումը չեղարկվել է և փոխարենը «Բանանցը» կհանդիպի «Ցխումի» թիմին, որը հանդես է գալիս վրացական «Լիգա 3»-ում:

Հիշեցնենք, որ «Բանանցն» արդեն երկու ստուգողական հանդիպում անցկացրել է Վրաստանում: Հուլիսի 11-ին «Բանանցը» 1-3 հաշվով պարտություն է կրել «Դիլա» Գորիից, իսկ հուլիսի 15-ին 4-3 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Լոկոմոտիվին»:

«Ցխումիի» հետ վաղը կայանալիք ստուգողական հանդիպումը կցուցադրվի «FC Banants TV» յութուբյան ալիքի ուղիղ եթերում:

Share |

Լրահոս