Պալմեյրասի պաշտպանը հաջորդ ամառ կտեղափոխվի Բարսելոնա

17:21 16.07.2017

«Պալմեյրասի» և Կոլումբիայի հավաքականի պաշտպան Յերի Մինան 2018 թվականի ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»:

Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:

Ֆուտբոլիստի գործակալ Ֆիլիպե Ռուսոյի խոսքով` Մինան հնարավորություն է ունեցել տեղափոխվելու կատալոնական ակումբ արդեն այս ամառ կամ` առաջիկա ձմռանը, բայց որոշել է ևս մեկ տարի մնալ «Պալմեյրասում»:

Պատճառն այն է, որ 22-ամյա պաշտպանը չի ցանկանում զրկել իրեն մշտական խաղային պրակտիկայի` Աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ:

Share |

Լրահոս