Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այցելել է Արցախ

10:58 16.07.2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այցելել էր Արցախի Վանք գյուղ, որտեղ տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի անվան բռնցքամարտի մրցաշարը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 մարզիկներ Հայաստանից և Արցախից:

Մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանն ու Կարեն Տոնականյանն անցկացրել են ցուցադրական մենամարտ:

Share |

Լրահոս