Դի Մարցիո. Բելոտին համաձայն է տեղափոխվել Միլան

23:26 16.07.2017

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին համաձայն է տեղափոխվել «Միլան»: Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Տրանսֆերի կայացման գլխավոր խոչընդոտն է թուրինյան ակումբը, որը Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պահանջում է 80 միլիոն եվրո և միլանցիների երկու ֆուտբոլիստներին` Մբայե Նյանգին և Գաբիել Պալետային:

Իր հերթին միլանցիները պատրաստ չեն վճարել 40 միլիոն եվրոյից ավելի:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանն» արդեն ձեռք է բերել 10 ֆուտբոլիստների:

Share |

Լրահոս