Ֆեդերերն Ուիմբլդոնի եզրափակչում շանս չտվեց մրցակցին ու նվաճեց 8-րդ տիտղոսը

18:52 16.07.2017

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում երեք սեթում հաղթել է խորվաթ Մարիչ Չիլիչին` 6:3, 6:1, 6:4 հաշվով:

Շվեյցարացու մրցակիցը հանդես էր գալիս վնասվածքով: Ֆեդերերի համար այս տիտղոսը 8-րդն է Ուիմբլդոնի մրցաշարում: Նա մասնակցել է 11 եզրափակիչների:

Նախորդ անգամ Ռոջերն այս մրցաշարում հաղթել էր 2012 թվականին:

Share |

Լրահոս