Մուայթայ. Գոռ Նազարյանի առաջիկա նպատակները

19:16 16.07.2017

Հայաստանի առաջատար մուայթայիստներից մեկին՝ Գոռ Նազարյանին հագեցած ժամանակահատված է սպասվում: Մարզիկն armsport.am-ի հետ զրույցում խոսել է ծրագրերի մասին.

Հիշեցնենք, որ այստեղ Հայաստանի մուայթայի ֆեդերացիայում էր մարզումներ անցկացնում արդեն մեր երկրի դրոշի ներքո հանդես եկող Ալբերտ Ամիրջանյանը:

«Ալբերտի հետ փորձի լավ փոխանակում եղավ: Հուլիսի 26-ին ես ու Ալբերտը մեկնելու ենք Չինաստան, այնուհետև Լիպեցկում պրոֆեսիոնալ մարտերին ենք մասնակցելու: Սեպտեմբերին Russian Challenge-n է, իսկ հոկտեմբերին Փարիզում Եվրոպայի առաջնությունը:

Բարելավելու տեղ միշտ կա, այժմ պետք է կատարելագործել մեր լավ վիճակը: Գոռ Գևորգրգյանի գլխավորությամբ շարունակում ենք ծանրաբեռված մարզումները:

Մրցաշարերից սպասելիքները շատ մեծ են: Ամեն ինչ անելու ենք առաջիկա ստուգատեսում միայն հաղթենք»:

Share |

Լրահոս