Վաղը Հարթը բուժզննում կանցնի Վեսթ Հեմում

21:33 16.07.2017

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը մոտ է «Մանչեսթեր Սիթիից» «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն,- հաղորդում է «Sky Sports»-ը:

Վաղը 30-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Լոնդոնում: Սպասվում է, որ «Վեսթ Հեմը» կվարձակալի դարպասապահին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Հարթը վարձավճարով հանդես է եկել իտալական «Տորինոյում»:

Share |

Լրահոս