Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ԼԱ Գելեքսիի հետ ընկերական խաղում

09:28 16.07.2017

ԱՄՆ-ի շրջագայության ընթացքում Մանչեսթեր Յունայթեդն իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Լոս-Անջելես Գելեքսիի հետ:

Մանկունիացիները 5:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել, իսկ անգլիական թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք՝ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին, իսկ գոլը հեղինակել է հանդիպման 67-րդ րոպեին:

Մանկունիացիների կազմում խփած գոլերով աչքի են ընկել նաև Մարուան Ֆելայնին, Ֆորսու-Մենսան և Մարկուս Ռեշֆորդը, որը դուբլ է ձևակերպել:

Share |

Լրահոս