Մոուրինյու. Ռոնալդու՞ն. չեմ հրավիրում այնպիսի խաղացողների, որոնց չի կարելի ձեռք բերել

11:05 16.07.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը մանկունիացիների ակումբ.

«Մենք երբեք չենք մտածել այդ մասին, քանի որ նա «Ռեալի» համար չափազանց կարևոր խաղացող է: Բացի դա, մադրիդյան ակումբը ֆինանսապես չափազանց ուժեղ է, այդ իսկ պատճառով մենք հիմքեր չունենք մտածելու, թե Ռոնալդուն կարող է հեռանալ:

Իմ ակումբներում ես երբեք չեմ հրավիրում այնպիսի խաղացողների, որոնց չի կարելի ձեռք բերել»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ հանդես էր գալիս 2003 թվականից:

Share |

Լրահոս