Չելսին այս ամառ ցանկանում է վաճառել Ռեմիին

16:14 16.07.2017

«Չելսիի» հարձակվող Լոիյ Ռեմին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբը:

«Չելսիի» մարզչական շտաբը հույսեր չի կապում Ռեմիի հետ և ցանկանում է վաճառել նրան այս ամառ, վստահեցնում է «Sky Sports-ը:

Ռեմիի պայմանագիրը, հիշեցնենք, նախատեսված է մինչև 2018 թվականը:

Ռեմին «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականին «Նյուքասլ Յունայթեդից»: Ավարտված մրցաշրջանը 30-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով անցկացրել է «Քրիսթալ Փելասում», սակայն վնասվածքի պատճառով Ռեմին անգլիական Պրեմիեր-լիգայի ընդամենը 5 հանդիպման է մասնակցել` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 131 րոպե:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռեմիի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆրանսիական «Ռենը»:

Share |

Լրահոս