Մալաքյան եղբայրները մասնակցել են Ստալի հաղթանակին

23:49 16.07.2017

Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում «Ստալը» նվազագույն հաշվով հաղթել է «Զարյային»: Հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին տուգանային հարվածից հեղինակել է Անդրեյ Յակիմիվը:

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը: Գոռ Մալաքյանը դաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին:

«Ստալի» մեկնարկային կազմում էր նաև 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:

Share |

Լրահոս