Մակգրեգոր. Համաշխարհային շրջագայության ընթացքում մի քանի անգամ նոկդաունի ենթարկեցի Մեյվեզերին

18:38 16.07.2017

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորը կարծում է, որ հաղթող է դուրս եկել անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից առաջ կայացած համաշխարհային շրջագայության ժամանակ:

«Դա խելահեղ փորձ էր: Ինձ համար մեծ պատիվ էր: Ամեն ինչ մեկ գիշերի ընթացքում չի եղել: Դա երկար տարիների ինքնազոհողության և ջանասիրաբար աշխատելու արդյունք է: Դա հիացնում է:

Կարծում եմ, որ համաշխարհային շրջագայության ժամանակ հաղթել եմ 4:0 հաշվով: Տորոնտոյի երկրորդ ռաունդը հաղթել եմ 10:7 հաշվով, Ֆլոյդը նույնիսկ մի քանի անգամ նոկդաունի մեջ է եղել:

Գտնում եմ, որ դա նույնիսկ մրցակցության էլ նման չէր»,- ասել էր Մակգրեգորը:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր-Մակգրեգոր մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին Լաս-Վեգասում:

Share |

Լրահոս