Միլանն իրականացրել է հերթական տրանսֆերը

21:02 16.07.2017

Իտալական «Միլանը» պաշտոնապես հաստատել է «Լացիոյի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Բիլյայի տեղափոխությունը:

31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր: Իտալական մամուլի համաձայն` միլանցիներն արգենտինացու համար վճարել են 17 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Լուկաս Բիլյան «Լացիոյի» կազմում անցկացրած 34 խաղում խփել է 5 գնդակ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս