Մոուրինյու. Կփորձարկենք Լուկակու-Ռեշֆորդ հարձակողական զույգը

21:45 16.07.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման արդյունքը:

Մանչեսթերցիները հաղթել էին 5:2 հաշվով, իսկ գոլերից մեկի հեղինակ էր դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Այսօր Ռեշֆորդը խաղում էր մի թիմում, իսկ Լուկակուն` մյուսում: Նախամրցաշրջանի ժամանակ կփորձենք նրանց օգտագործել միասին: Կարծում եմ, որ դա կարող է ստացվել:

Անցած տարի բոլորը վստահ էին, որ Ռեշֆորդին բարդ կլինի խաղալ: Արդյունքում նա դարձավ դաշտում ամենահաճախ հայտնված երեք ֆուտբոլիստներից մեկը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս