Մոուրինյու. Վենգերն Արսենալում ունի այն, ինչի մասին երազում են մարզիչները

19:13 16.07.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբում ունի այն, ինչի մասին երազում են բոլոր մարզիչները:

«Կարծում եմ, որ «Արսենալում» լավ են վարվել Վենգերի հետ` նրան առաջարկելով երկու տարվա պայմանագիր: Բոլոր մարզիչները ցանկանում են ուժեղ լինել, ինքնուրույն որոշումներ կայացնեն, չլսեն ԶԼՄ-ներին, փորձագետներին, երկրպագուներին:

Վենգերն ունի այն, ինչ ցանկանում են այլ մարզիչները: Նա դրան արժանի է: Բոլոր մարզիչները երազում են դրա մասին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Record»-ը:

Share |

Լրահոս