Նևիլ. Մատիչը հենց այն է, ինչ պետք է Մանչեսթեր Յունայթեդին

18:19 16.07.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով «կարմիր սատանաների» հետաքրքրվածությունը:

«Կերիկը երկարաձգել է պայմանագիրը, սակայն նա չի կարող մասնակցել բոլոր խաղերին: Այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ևս մեկ ֆուտբոլիստ, ով կկարողանա կատարել այդ աշխատանքը:

Մանչեսթերցիները վաճառեցին Շնեյդերլենին, Շվայնշտայգերը նույնպես հեռացավ: Նրանց փոխարինող է պետք, այդ պատճառով ասում եմ, որ թիմին դաշտի կենտրոնում լավ խաղացող է անհրաժեշտ: Մատիչը հենց այն է, ինչ պետք է: Նա կկարողանա անել այն, ինչ պահանջի Մոուրինյուն»,- Նևիլի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս