Պիկեն հայտնել է երբևիցե իր տեսած լավագույն երեք մարզիկների անունները

19:59 16.07.2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակին Ուիմբլդոնի մրցաշարում:

Աշխարհի նախկին առաջին ռակետը վճռորոշ մրցախաղում երեք սեթում հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին` նվաճելով 8-րդ տիտղոսը:

«Լեո Մեսսի, Մայքլ Ջորդան և Ռոջեր Ֆեդերեր: Նրանք լավագույնն են, ում երբևիցե տեսել եմ»,- թվիթերյան իր էջում գրել է իսպանացին:

Share |

Լրահոս