Վատցկե. Օբամեյանգի տրանսֆերի շուրջ առաջարկներ չենք ստացել, բայց մի քանի օր էլ կսպասենք

15:06 16.07.2017

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ:

«Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել: Պատրաստ ենք ևս մի քանի օր սպասել, բայց` ոչ ավելի: 

Իհարկե, աշխարհում կան ակումբներ, որտեղ նա կարող է ավելի շատ վաստակել, քան` «Բորուսիայում», սակայն ես ուրախ կլինեմ, եթե Օբամեյանգը մնա»,- Վատցկեի խոսքերն է փոխանցում «Bild»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգը կարող է մեկ այլ ակումբ տեղափոխվել միայն մեկ պայմանով. նա պետք է դա անի մինչև հուլիսի 26-ը:

Այդ ժամանակահատվածում արդեն «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը ցանկանում է իմանալ, թե ում վրա կարող է հույս դնել նոր մրցաշրջանում: Դրանից հետո գաբոնցի ֆուտբոլիստին թույլ չեն տա հեռանալ թիմից:

Share |

Լրահոս