Պիկեն Կասիլյասին. Ինչ հաճելի է չտեսնել քո դեմքը (լուսանկար)

13:31 16.07.2017

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական անգամ կատակել է «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ:

Իսպանիայի հավաքականում նախկին թիմակիցները բազմիցս միմյանց հետ կատակում են սոցիալական ցանցերում, և նրանց կատակներին հաճախ միանում են նաև ազգային թիմի այլ ֆուտբոլիստներ:

Այս անգամ, Կասիլյասն «Instagram»-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ իր դեմքը փակված է անձնագրով.

«Սա քո լավագույն լուսանկարներից մեկն է: Ինչ հաճելի է չտեսնել քո դեմքը»,- մեկնաբանել է այդ լուսանկարը Պիկեն:

«Ահա այսպես ավելի լավ է»,- գրել է Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան:

Share |

Լրահոս