Պրիմերայի ռեկորդակիր դարպասապահը տեղափոխվեց Ֆլամենգո

20:46 16.07.2017

Իսպանական «Վալենսիան» հայտնել է դարպասապահ Դիեգո Ալվեսի` «Ֆլամենգո» տեղափոխության մասին:

Ակումբները համաձայնության են եկել 32-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ,- հաղորդում է «չղջիկների» պաշտոնական կայքը:

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը «Վալենսիայում» է հանդես եկել 2011 թվականից, մինչև այդ նա խաղում էր «Աթլետիկո Մինեյրոյում» և «Ալմերիայում»:

Ալվեսը Պրիմերայի ռեկորդակիր է հետ մղած 11 մետրանոցների քանակով` 22 սեյվ:

Share |

Լրահոս