Ուիմբլդոնում թենիսիստներին հուշումներ անող երկրպագուին ստիպել են իջնել կորտ և խաղալ

10:30 16.07.2017

Ուիմբլդոնի ցուցադրական ելույթներից մեկում բելգիացի թենիսիստուհի Կիմ Կլիյստերսը  չի հանդուրժել հանդիսատեսներից մեկի անդադար հուշումներն ու նրան առաջարկել է խաղալ իր դեմ:

Երկրպագուն` իսլանդացի Քրիս Քվինը, համաձայնել է և դուրս է եկել կորտ:

Սակայն, մնացել է մեկ խնդիր. Ուիմբլդոնի պահանջներից մեկն այն է, որ բոլոր խաղացողները կրեն սպիտակ շորտեր և շապիկներ: Կլիյստերսն, արդյունքում, բերել է իր պահեստային խաղաշապիկը և, մարզուհու օգնությամբ, Քվինը դա կրել է:

Տղամարդը երկու անգամ անհաջող է ընդունել Կլիյստերսի փոխանցումը, իսկ հետո լուսանկարվել է թենիսիստուհու հետ:

Ավելի ուշ, Քվինը շնորհակալություն է հայտնել թենիսիստուհուն «Թվիթերի» իր էջում.

«Շնորհակալություն: Դուք ինձ էլ ավելի մեծ հերոս դարձրիք իմ երեք աղջիկների համար, որոնք պաշտում են Ձեզ»,- գրել է իսլանդացին:

Share |

Լրահոս