Ուրալի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու Հարոյանը չխաղաց Ռոստովի դեմ

16:30 16.07.2017

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չմասնակցեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի` «Ռոստովի» հետ խաղին:

Հարոյանը հայտավորված էր հանդիպմանը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:

Իսկ թե ինչու` բացատրել է «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում.

«Հայաստանի հավաքականում և Իրանում Հարոյանի նկատմամբ այլ են եղել պահանջները: Այդ իսկ պատճառով, նա դեռ պետք է հարմարվի: Չնայած, նա գրեթե ամբողջ ընթացքում խաղացել է, բայց դեռ որոշ պահեր կան:

Մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Խաղաց Դունգան, քանի որ նա արդեն մեզ մոտ խաղացել է, գիտի կենտրոնական պաշտպանից մեր ունեցած պահանջները»,- նշել է «Ուրալի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք` «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»:

Share |

Լրահոս