Ռունի. ՄՅՈւ-ի չափանիշները պահելն ավելի դժվար է դարձել, բայց դա արդեն իմ խնդիրը չէ

14:27 16.07.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, որն այս ամառ տեղափոխվել է «Էվերթոն», նշել է, որ ՄՅՈւ-ի նորեկները պետք է համապատասխանեն ակումբի բարձր չափանիշներին:

«ՄՅՈւ-ում կան բարձր չափանիշներ, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր նորեկ: Դա եկել է սըր Ալեքս Ֆերգյուսոնից, հետո դրանք թիմի ներսում ամրապնդվել են այնպիսի մարդկանց շնորհիվ, ինչպիսիք են Ռայան Գիգզը, Գարի Նևիլը և Պոլ Սքոուլզը:

Վերջին մի քանի տարում ես և Մայքլ Կերիկը կարողացանք պահել այդ չափանիշները: Բայց ժամանակի ընթացքում դա անելը ավելի է դժվարանում: Չնայած, դա արդեն իմ խնդիրը չէ»,- Ռունիի խոսքերն է փոխանցում «Sportsmole»-ը:

Հիշեցնենք` Ռունին 2004 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել հենց «Էվերթոնից», որի կազմում հանդես էր եկել 2 տարի: Մանկունիացիների հետ անգլիացին 13 մրցաշրջան է անցկացրել՝ խփելով 183 գոլ:

Share |

Լրահոս