Շչեսնին կարող է տեղափոխվել Յուվենտուս 9 մլն եվրոյի դիմաց

12:42 16.07.2017

«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը:

Այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Հաղորդվում է, որ թուրինցիները Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար 8 մլն եվրո են առաջարկել, բայց այդ գումարը չի գոհացնում լոնդոնցիներին:

Սպասվում է, որ գործարքը կհամաձայնեցվի 9 մլն եվրոյով: Շչեսնին «Յուվենտուսի» հետ կարող է մեկնել ԱՄՆ միջմրցաշրջանային շրջագայությանը:

Հիշեցնենք` Շչեսնին 2015 թվականից վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում»:

Share |

Լրահոս