ԲՄԱ-Խաբարովսկը պարտվեց Զենիթին ՌՖՊԼ-ի իր նորամուտի խաղում

14:45 16.07.2017

«Զենիթը» հաղթել է «ԲՄԱ-Խաբարովսկին» ՌՖՊԼ-ի մեկնարկային տուրի խաղում:

Հանդիպումը կայացել է Խաբարովսկի Վ. Լենինի անվան մարզադաշտում և ավարտվել է հյուրերի` 2:0 հաշվով հաղթանակով: Սա, նշենք, սանկտ-պետերբուրգցիների առաջին պաշտոնական խաղն էր Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ:

«ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

«Զենիթի» կազմում գոլեր են հեղինակել Դալեր Կուզյայևը և Ալեքսանդր Կոկորինը` համապատասխանաբար 52-րդ և 81-րդ րոպեներին:

Հավելենք` ՌՖՊԼ-ի երկրորդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս կմրցի Տուլայի «Արսենալի» հետ (հուլիսի 24), իսկ «Զենիթը» սեփական հարկի տակ կընդունի «Ռուբինին» (հուլիսի 22):

Share |

Լրահոս