Նեյմարի նախկին գործակալը պատմել է, թե ինչու է իր հաճախորդն ընտրել Բարսելոնան

00:19 16.07.2017

Բրազիլացի Նեյմարի նախկին գործակալ Վագներ Ռիբեյրոն պարզաբանել է, թե ինչու է իր հաճախորդն ընտրել կատալոնական «Բարսելոնան»:

«Մենք առաջարկներ էինք ստացել «Չելսիից» և «Ռեալին»: Նրանք դիմել էին «Սանթոսին», իսկ «Բարսելոնան»՝ Նեյմարի հորը:

Ցանկանում էի, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»: Ես դա երբեք չէի թաքցնում: Դա շահավետ կլիներ և՛ թիմի, և՛ ֆուտբոլիստի համար:

Սակայն նա որոշեց տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ մանկուց երկրպագել է այդ թիմին»,- Ռիբեյրոյի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:

Share |

Լրահոս